ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Կատրամիդե բրենդը ստեղծվել է 2020 թվականին , ոգեշնչվելով հայկական մագաղաթների և ձեռագրերի լուսանցազարդերից , և զարդանախշերից ։Յուրաքանչյուր զարդանախշ ունի նշանակություն և բացատրություն քանի որ այն ժառանգություն է մեր նախնիներից և ամեն մի զարդանախշ եղել է արտահայտչամիջոց ։Կատրամիդե բրենդի նմատակն է զարդերի միջոցով ճանաչելի դարձնել հայոց պատմությունը և այն փոխանցել սերունդներն ,որպես ժառանգություն ։ Կատրամիդե բրենդը ներկայացնում է պատմություն կրող ոսկյա և արծաթյա զարդեր , որնք նախատեսվածեն կանանց տղամարդկանց և մանուկների համար։

Կատրաամիդե բրենդի յուրաքանչյուր զարդ ստեղծվում է հայ հմուտ վարպետների ձեռքերով և կատրվում է մանրակրկիտ անթերի աշխատանք ։

ԿԱՏՐԱՄԻԴԵ ԹԱԳՈՒՀԻՆ
Կատրամիդեն Հայաստանի Բագրատունյաց թագավորության 7-րդ թագուհին է, որի հովանավորությամբ Անի քաղաքում կառուցվել են մի շարք եկեղեցիներ, ինչպես նաև Անիի Մայր Տաճարը։ Կատրամիդեն հայտնի էր, որպես շինարար թագուհի։Կատրամիդե թագուհու համար գեր նպատակ է եղել վեր բարձրացնել հայ մշակույթը քանի ,որ մեր բրենդի հիմքում ընկած է նույն գաղափարը , հենց այդ պատճառով բրենդը անվանվեց Կատրամիդե ։
Բրենդն ունի հստակ առաքելություն՝ հայոց պատմությունը փոխանցել սերունդներին և պատշաճ կերպով ճանաչելի դարձնել այն։

Կատրամիդե բրենդի յուրաքանչյուր հավաքածու և զարդ ստեղծվում է մանրաակրկիտ ուսումնասիրությունից հետո։Սկզբից ուսումնասիրում ենք զարդանախշի պատմությունը նշանակությունը , որից հետո իրականացնում ենք մոդելավորման և թրծման գործընթացը ։Այնուհետև մեր հմուտ վարպետների արհեստագործական տաղանդի շնորհիվ զարդերը վերածվում են իրական հրաշքի ։

ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Վերջին նորությունները Կատրամիդեից
Առաջաինը տեղեկացեք նոր հավաքածուների , ուգեշնչման աղբյուրների ,բացառիկ նմուշների թողարկաման մասին։