ՀԱՎԱՔԱԾՈՒ ՏՈՀՄ

«Տոհմ» զարդանախշի պատմությունը սկսվում է հնագույն հավատալիքներից և շարունակվում հայկական ձեռագիր ավետարանների վառ մանրանկարներում։ Կենաց ծառը՝ երևակայական բույս դրախտում, համարվում է անմահության և աստվածային օրհնության աղբյուր։ Այն պարգևում է կյանք աստվածներին և արդարներին, խորհրդանշելով հավերժ նորոգվող ուժ և հոգևոր պաշտպանություն։

ՏՈՀՄ
Ժառանգության խորհրդանիշ լինելուց բացի, «Տոհմ» վզնոցը ունի յուրահատուկ կառուցվածք․ այն բացվում է՝ բացահայտելով նուրբ ներքին հատված, որտեղ կարող եք տեղադրել փոքրիկ լուսանկար, խորհրդանշական նշան կամ ձեռագիր բառեր, որոնք կպահպանեն կյանքի ամենաթանկ հիշողությունները։
«Տոհմ» զարդը դառնում է ժառանգության, բարգավաճման և սերնդեսերունդ փոխանցվող արժեքների խորհրդանիշ։ Այն հիշեցնում է, որ յուրաքանչյուր սերունդ իր մեջ կրում է նախնիների ուժն ու ոգին, և այն փոխանցում է հետագա սերունդներին։
Այս զարդը ոչ միայն շքեղության արտահայտություն է, այլև անձնական պատմության ու ծագման հպարտ պահոց՝ հագեցած խորհրդանշական խորությամբ և ժամանակի փորձությանը դիմացող գեղեցկությամբ։
«Տոհմ» զարդանախշով զարդը խորհրդանշում է տոհմի զարգացման, բարգավաճման և սերնդեսերունդ փոխանցելու գաղափարը։


ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Վերջին նորությունները Կատրամիդեից
Առաջաինը տեղեկացեք նոր հավաքածուների , ուգեշնչման աղբյուրների ,բացառիկ նմուշների թողարկաման մասին։