ՀԱՎԱՔԱԾՈՒ ԱՆՎԵՐՋՈՒԹՅՈՒՆ

Սիրո խորհրդանիշ հանդիսացող այս բացառիկ հավաքածուն ծնվել է 12-րդ դարի հայկական Ավետարանի ոգեշնչմամբ։ Դիզայնի հիմքում երկու արմատներ են, որոնք միավորվելով դառնում են մեկ ամբողջություն և վերածվում անվերջության խորհրդանիշի՝ պատմելով հավերժական սիրո, պտղաբերության, հավատարմության և ընտանիքի պատմություն։

Անվերջության գաղտնիքը
Բայց այս զարդերը ունեն նաև գաղտնի շքեղություն․
Վզնոցը բացվում է, և նրա ներսում բացահայտվում է նուրբ սիրտ, որը պահում է ամենաթանկ զգացմունքները։
Մատանին նույնպես ունի յուրահատուկ մեխանիզմ՝ այն բացվում է, հնարավորություն տալով ներսում ամրացնել կյանքի ամենահետաքրքիր և արժեքավոր պահերի փոքրիկ հիշատակներ՝ մանր լուսանկար, միկրո-գրություն կամ խորհրդանշական նշան։
Յուրաքանչյուր գիծ և յուրաքանչյուր թաքնված դետալ ստեղծվել է բարձրակարգ վարպետությամբ՝ միավորելով արվեստը, ինժեներական լուծումները և զգացմունքային արժեքը։


ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Վերջին նորությունները Կատրամիդեից
Առաջաինը տեղեկացեք նոր հավաքածուների , ուգեշնչման աղբյուրների ,բացառիկ նմուշների թողարկաման մասին։