«Տոհմ» անունը կրող զարդի զարդանախշը խորհրդանշում է Կենաց ծառը։ Նրա գաղափարն էլ ավելի է ընդլայնվում ձեռագիր ավետարանների մանրանկարներում։ Կենաց ծառը երևակայական բույս է դրախտում, որն անմահություն է պարգևում աստվածներին ու արդարներին։
«Տոհմ» զարդանախշով զարդը խորհրդանշում է տոհմի զարգացման, բարգավաճման և սերնդեսերունդ փոխանցելու գաղափարը։