Mush Բազմադարյան հայ մանրանկարչության կարեւորագույն հուշարձաններից է Մշո Ճառընտիրը կամ Տոնականը: Լինելով հայկական ամենամեծ մագաղաթյա ձեռագիր՝ այն պահվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: Մուշ զարդերի զարդանախշերի ոգեշնչման աղբյուր է հանդիսացել «Մշո ճառընտիր» հայկական ձեռագրի տիտղոսաթերթի շքեղ ձեւավորումը։ Նախշն ունի 4 կողմ, որը շատ կարեւոր նշանակություն ունի, այն իր մեջ ներառում է բնության 4 տարրերը՝ ջուր, հող , օդ, կրակ։ |