Հրաշագործի և խնդրակատարի համբավ ունեցող այս Ավետարանը գրվել է 1498 թվականին, Քաջբերունիք գավառի Ասպիսնակ գյուղում: 1604 թ. շահ Աբասի կազմակերպած բռնագաղթի ժամանակ Ավետարանն իր տերերի հետ հասնում է Իրան: Հետագայում այնտեղ հիմնվում են Նոր Ջուղա քաղաքն ու մերձակա գյուղերը: Ձեռագիրն էլ պահվում է Փերիա գավառի Շուրիշկան գյուղում: Պահպանման տեղանունից Ավետարանն ստացել է իր անուններից մեկը: Այն կոչվել է նաև «Պապ», «Կարմիր», «Սուրբ Բարսեղ Կեսարացի»:
Ավանդության համաձայն՝ թշնամիների ավազակային հարձակումից առաջ Շուրիշկանի Ավետարանը պահել են հողի տակ և նրա մոտ տնկել են ուռենու ճյուղ, 7-8 օր հետո գյուղը խաղաղվել է, և երբ գնացել են սուրբ Ավետարանը հանելու, նկատել են, որ նրա տեղը խոնավացել է, իսկ գրքի ծայրերը դեղնել են, մի քանի օր հետո նույն տեղում աղբյուր է գոյացել և հետզհետե մեծացել է: Ներկայումս էլ գոյություն ունի այդ աղբյուրը. համարվում է սրբատեղի և կոչվում է Պապի աղբյուր:
Կատրամիդե բրենդը ստեղծել է արծաթյա Շուրիշկան ավետարանը , որի երկարությունը 6,5 սմ է ունի 8 թերթ 16 էջ , որտեղ ներառված է 4 ավետարանիչների կողմից գրված ավետարանից հատվածներ։